Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն Ֆելիքս Ցոլակյանից 200 հազար դոլար է պահանջում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ներսում չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ, հակառակ իրենց որոշման, պատգամավորներից գեներալ Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեց:

Ըստ օդում կախված լուրերի` ՀՀԿ-ում այս հարցը քննարկվել է, և որոշվել է Ցոլակյանից ետ պահանջել ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական ծախսերը հոգալու համար տրված 200 հազար դոլար գումարը: Օդում կախված լուրերի համաձայն` Ցոլակյանը հրաժարվել է այն վերադարձնել` ասելով, որ ինքն այդպես ձայներ է բերել ՀՀԿ-ին, ընդ որում՝ խոսքը բավական լուրջ ձայների մասին ՝ 11.7 հազար քվե:  Ի վերջո, պայմանավորվածություն է եղել, որ նա վերադարձնելու է գումարի կեսը:

Ցոլակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այս լուրերը՝ ասելով. «Երբևիցե նման խոսակցություն չի եղել: Աբսուրդ բաների մասին եք խոսում»:

Նկատենք, որ ՀՀԿ-ից նման դրսևորումները սպասելի են: Ի վերջո, այս կուսակցությունը վերջին քսան տարիների ընթացքում շարժվել է հենց իր սեփական օրենքներով` թաղվելով քաղաքական կոռուպցիայի մեջ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL