Search
Close this search box.

Դեղատոմսով դեղերի դուրս գրման կարգը մեկ տարով կհետաձգվի. նախարարի առաջին քայլը

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով‚ որ ԱՆ-ում քննարկում են դեղերի՝ դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը.

«ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկում ենք դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները:

Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար:

Լրացուցիչ կտեղեկացնեմ զարգացումների մասին»:

Please enter a valid URL