«Ոսկանյան, հեռացի՛ր» վանկարկումների ներքո Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են իրականացնում՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը: Ծնողները տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին մեղադրում են անօրինական գործողությունների, այդ թվում ՝ պարբերաբար դրամահավաքություն կատարելու մեջ: Տնօրենը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:
Գյուղապետ Գոռ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տնօրենը բավարարել է աշակերտների պահանջը և հրաժարականի դիմում է գրել: