Մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետրանի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա՝պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:Նրանք շրջափակել են քաղաքապետարանի մուտքն ու ելքը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ թալանել է քաղաքային բյուջեն:
Ակցիային մասնակացող Երևանի ավագանու նախկին անդամ( «Բարև Երևան» խմբակցություն), նախկին պատգամավոր (ՕԵԿ) Գագիկ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է թույլ չտալ , որպեսզի քաղաքային բյուջեն թալանեն>
«Իրենք չեն հասկանում, որ հեղափոխության իմաստն այն է, որ հեռանան բոլոր այն պաշտոնյանները, ովքեր տասնյակ տարիներ զբաղվել են կոռուպցիայով:Փորձում են ամեն կերպ կառչել պաշտոններից, առանց հասկանալու,որ ժողովրդի ընդվզումը ավելի սուր է լինելու »,- նշեց ակցիային մասնակացող Երևանի ավագանու նախկին անդամ( «Բարև Երևան» խմբակցություն), նախկին պատգամավոր (ՕԵԿ) Գագիկ Բաղդասարյանը:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ՀՀԿ-ն պետք է ամբողջ իշխանական կազմով կապիտուլիացիայի ենթարկվի, այլապես հեղափոխությունը կիսատ կլինի, հակահեղափոխությունը չի ընկրկի: