ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին կփոխարինի ՔՊ կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը, իսկ Արտակ Զեյնալյանին՝ Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ Մ. Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար , Ա. Զեյնալյանն՝ ՀՀ արդարադատության նախարար:
Իսկ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում կփոխարինեն Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ, Արարատ Միրզոյանն՝ առաջին փոխվարչապետ: