Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող:Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Նետան, որը դեռ մինչեւ մրցույթը հաղթողի հիմնական ֆավորիտն էր, վաստակեց 212: Հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ միավորների քանակը հասցրեց 529-ի:
Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավոր տվեց Շվեդիային: Նաեւ 10 միավոր տվեց Մոլդովային, 8 միավոր՝ Իսրայելին, 7 միավոր Կիպրոսին, 6 միավոր Չեխիային, 5 միավոր՝ Գերմանիային, 4 միավոր՝ Ֆրանսիային, 3 միավոր՝ Հոլանդիային, 2 միավոր՝ Ավստրալիային, 1 միավոր՝ Ավստրիային:
«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սեւակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգով ելույթ ունեցավ մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում եւ չկարողացավ եզրափակիչ անցնել: