Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը: «Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: