Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանի համար շատ հարմար կլիներ պաշտպանության նոր նախարարի պաշտոնում տեսնել Դավիթ Տոնոյանին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողներին ասաց, որ անձամբ իր համար շատ հարմար կլիներ պաշտպանության նոր նախարարի պաշտոնում տեսնել Դավիթ Տոնոյանին, քանի որ նա լավ գիտի Պաշտպանության նախարարությունը, ունի փորձ ու գիտելիքներ:

«Ինքը կունենա նաև համեմատության եզրեր և կկարողանա ավելի հեշտ գնահատել վերջին 1.5 տարվա աշխատանքն ու դրա արդյունավետությունը»,- նշեց նա:Միաժամանակ, նա ասաց, որ կրկնում է՝ նախարարը վարձու աշխատող չէ, նա քաղաքական թիմի անդամ է: Այս համատեքստում նա նշեց, որ ինքը զարմացել է Դավիթ Տոնոյանի արձագանքից:

«Ես մի փոքր զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից այն հնչեցված հարտարարություններին, որ Արարատ Միրզոյանը հրապարակում արեց, որ քննարկվում է Տոնոյանի թեկնածությունը: Դա նշանակում է, լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք այդպես չեմ արել, ինձ համար դա համարել եմ տաբու: Բայց մարդիկ տարբեր ձև են մտածում, տարբեր ձև են ապրում, իր անձնական ընտրությունն է եղել: Հեղափոխական ժամանակները միշտ կողմնորոշման ենթադրություն են ունենում, թեև ուզում եմ մի բան ֆիքսել՝ ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետև հեղափոխությունը դա պետաիրավական համակարգի փոփոխություն է: Իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն», -նշեց Վիգեն Սարգսյանը:

Please enter a valid URL