Search
Close this search box.

«Ի՞նչ եք մեզ պատմում, գրեք Տարոն Մարգարյանի անունով». քաղաքացու նամակը՝ Երևանի քաղաքապետին

Սիրանուշ Տելյանն ArmLife.am-ի միջոցով իր նամակն է հասցեագրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

Նամակն ուղղում եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

Որդիս` Ալբերտ Վարպետյանը,  ծառայել է ԼՂՀ ֊ում 2014֊2016 թթ-ին։ Զորացրվելուց հետո անցել է 2 ամիս, մեզ զանգահարել են Էրեբունի զինկոմիսարիատից՝  ասելով որ Ալբերտն՝ իր ծնողների ու հարազատների հետ, ներկա լինի, միջոցառում է լինելու, շնորհակալական խոսքեր ունենք ասելու։

Միջոցառմանը ներկա էր քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանկանը, ով անձամբ սեղմել է Ալբերտիս ձեռքը՝ ասելով.  «Ապրեք տղերք ջան, մենք միշտ այս ընտանիքի կողքին կլինեն ու կաջակցենք ամեն հարցում», այն ինչ՝ սուտ խոստումներ էին։ Ես նույն պահին նամակ փոխանցեցի Դավիթ Օհանյանին, նամակում նշելով, որ ապրում ենք հանրակացարանում՝ 23 քառակուսի մետր տարածքում, Ալբերտս նշանված է ու տեղ չունեմ, որ տղայիս ամուսնացնեմ։

Խնդրել էի՝ հանրակացարանի մեկ սենյակ։ Անցավ 8 ամիս և ոչ մի պատասխան։ Մի օր զանգեցի քաղաքապետարանի թեժ գիծ՝ ասեցին, որ «ի՞նչ եք մեզ պատմում, գրեք Տարոն Մարգարյանի անունով»։ Գրեցի, տարա, դա եղել է մոտ 5 ամիս առաջ։ Մի երկու օր հետո քաղաքապետարանից եկել էին, որպեսզի տեսնեին պայմանները՝ որում ապրում ենք։ Մյուս օրը զանգեցին նշելով, թե «կարող եք մեզ օգնել, ձեր շենքում ազատ սենյակ կա՞», ասացի որ չկա, լինելու դեպքում կարող եմ ձեզ տեղյակ պահել, թեկուզ եթե այն լինի այլ տարածքում, ասացին՝ այո, նորից նամակով կդիմեք։

5 ամսվա ընթացքում արդեն մի քանի նամակ եմ ուղարկել, բոլորը մերժել են։ Վերջին նամակում գրել եմ,  որ «ինձ մերժված նամակ չուղարկեք>>։

Այժմ նորից դիմում եմ Տարոն Մարգարյանին, խնդրում եմ՝ իմ տղային մեկ սենյակ հատկացրեք՝ որտեղ կլինի, որ կարողանամ ամուսնացնել,  արդեն 2 տարի է որդիս նշանված է։

Սիրանուշ Տելյան

Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա շենք 20 բնակարան

հեռ. 093 30 57 20

 

Please enter a valid URL