Search
Close this search box.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախում Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառմանը

Արցախում մեկնարկել է Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառումը. մասնակցում է նաև ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստեփանակերտի հուշահամալիրի առջև տոնական շքերթից հետո Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ զինվորականներ ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ստեփանակերտից նախագահներն այցելեցին նաև Շուշի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ դնելու համար։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Արցախ: Փաշինյանը նաև այցելեց արցախյան ազատամարտի զոհերի պանթեոն:

Please enter a valid URL