Միացյալ Նահանգներն ակնկալում է սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության այսօրվա հայտարարության մեջ.
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»: