Search
Close this search box.

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասված է․ «Շնորհավորանքներս Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք Ձեր հետագա ջանքերում։ Վրաստանը հաստատապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին։ Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը ավելի կխորանան»։

Please enter a valid URL