Եվրոմիությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանի նոր վարչապետի հետ համագործակցության հույս ունի: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցով եվրոհանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Եվրոմիությունը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ համագործակցության հույս ունի՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի իրականացման հարցում՝ մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանի քաղաքացիների բարգավաճման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է համակողմանի երկխոսություն շահագրգիռ բոլոր կողմերի միջև:



