Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն, ով արդեն 14-րդ օրն է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք՝ Չուգասզյանն, ով ապրիլի 24-ին դուրս էր եկել ընդհատակից, ձերբակալվել էր Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս:
«Հիշյալ մեղադրանքի շինծու և քաղաքական բնույթի մասին շատ է խոսվել, այդ թվում՝ նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի դատավարության ընթացքում, ուստի մեղադրանքի դատարկության մասին խոսելն ավելորդ է, այդ հարցն այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Գարեգին Չուգասզյանը կալանավայրից բարձրացրել է քաղբանտարկյալների` օր առաջ ազատ արձակման անհրաժեշտության մասին և այդ կապակցությամբ հայտարարել անժամկետ հացադուլ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Տիգրան Եգորյանը:



