ՀՀ Նախագահի Ա․Սարգսյանին
Դիմող՝ <<Արմավիր>> ՔԿՀ-ում
պատիժ կրող Ստեփան Գրիգորյանի
որդին՝ Նորայր Գրիգորյան
դուստրը՝ Մարիամ Գրիգորյան
Դիմում
Հայրս՝ Ստեփան Գրիգորյանը, 1997թ դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, այնուհետև փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Մեզ հասած տեղեկություններով 2018թ-ի մարտի սկզբին նախորդ նախագահ Ս․Սարգսյանի կողմից ներում է շնորհվել Ստեփան Գրիգորյանին, որի վերաբերյալ <<Ժողովուրդ>> օրաթերթում սույն թվականի մարտի 8-ին հրապարակում է եղել, ինչպես նաև այլ թերթերում ու վեբ-կայքերում կային հարցազրույցներ, որոնցում լուրը հաստատել է նաև Արդարադատության նախարար Դ․ Հարությունյանը։ Մեծ անհամբերությամբ ու սրտի դողով սպասում ենք մեր հորը՝ Ստեփան Գրիգորյանին տեսնել ազատության մեջ։ Հայտնի չէ, թե ինչ պատճառով ներում շնորհած ակտը չի հասել իր տրամաբանական ավարտին, ուստի՝ մեր խնդրանքն է հանգամանորեն պարզել և հանձնարարել համապատասխան աշխատակցին կամ վարչական մարմնին ավարտին մոտեցնելու գործընթացը։ Հավաստի տեղեկություն ունենք, որ ներման ակտը չի հասել ՔԿ վարչություն։ Խնդրում ենք Ձեր միջամտությունը խնդրի վերջնական կարգավորման հարցում։
Կանխավ շնորհակալություն
Ն․Գրիգորյան
Մ․Գրիգորյան