Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ը հայտարարեց ոչ աշխատանքային օր

«Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ժողովրդի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը. «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- նշեց Ն. Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ վաղը դասադուլներ և գործադուլներ չեն լինելու։ Վարչապետի թեկնածուն մայիսի 8-ը հայտարարեց ոչ աշխատանքային օր։

Please enter a valid URL