ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվել է և այժմ մեկնարկում է ՀՀԿ խմբակցության նիստը: Ըստ երևույթի, ՀՀԿ ԳՄ նիստ հանգիստ մթնոլորտում չի անցել, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում աղմուկ է լսվել, այնուհետև պատշգամբ են դուրս ելել 2 հանրապետական, ըստ էության, ինչ որ հարցերի շուրջ ունենալով տարաձայնություն: Նրանցից մեկը եղել է Գագիկ Բեգլարյանը:
Ի դեպ, այսօր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ վաղը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Լրագրողի այն հարցին՝ կիսում եք Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ իշխանությունից բիզնեսը պետք է տարանջատվի, Սանվել Ալեքսանյանը պատասխանել է. «Ճիշտ ա , ճիշտ ա ասում»;