Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը Հայաստանում է: Ավելի վաղ նա օդանավի միջից լուսանկար էր հրապարակել` գրելով հետևյալը. «Երբեք անտարբեր չեմ եղել հայրենիքումս կատարվող իրադարձություններին, ժողովրդին հուզող խնդիրներին: Այժմ գալիս եմ Երևան, որպեսզի ֆիզիկապես միանամ իմ ընկերներին, մեր հայ ժողովրդին՝ արդեն մեր նոր Հայաստանում, մեր հզոր երկրում»:
Նշենք, որ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում քաղաքապետը նշել էր, որ ինչպես բոլորը, ինքը ևս չէր սպասում Հայաստանում դեպքերի նման զարգացման: