Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագանին միանում է համաժողովրդական շարժմանը: Այս մասին Արտաշատ քաղաքի ավագանու թվով 9 անդամներ, որոնք կազմում են ավագանու մեծամասնությունը նշում են իրենց կողմից տարածված հայտարարությունում: Հայտարարությունում նաև նշվում է, որ նրանք սատարում են ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին: