Զարմանահրաշ մարդ է Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը,ով համատեղության կարգով նաև ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է…
Պարոն Մինասյանի մոտ ամեն ինչ զավեշտի հասնող պրիմիտիվության մակարդակի է իջեցված…Այսպես,շաբաթ օրվա հանրահավաքից պարզվեց,որ ռեկտորի ամնիջական հրամանով բուհում գործադուլ և դասադուլ էր հայտարարված…Այո՛,չզարմանաք…Երբ ժամը 14.00-ին բազմաթիվ լրագրողների հետ մտանք բուհ,պարզվեց,որ այն դատարկ է…Ի դեպ,բոլորի մոտ կասկած հարուցեց այն հանգամանքը,որ բուհի շենքի պահպանությամբ զբաղվող աշխատակիցն ասեց,որ ռեկտորի պահանջով չպետք է բացվեն լսրանների դռները…Լրագրողների և ցուցարաների առջև բացվեց մի զավեշտալի տեսարան.ոչ մի ֆակուլտետում ժամը 14.00-ին դասեր չկային…Բացակայում էին նաև դասախոսները…
Այսօր արդեն Սահակ Մինասյանի ֆեյք էջերը սկսեցին տարածել հիմարություն հիմարության հետևից…
Պարզցում է,ԲՀԿ-ն հակահեղափոխական կուսակցություն է…Չգիտեի,որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թունդ հեղափոխական է,իսկ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն էլ,ով մինչև հիմա կանգնած է Սերժ Սարգսյանի և Մինասյանի հարազատ ՀՀԿ-ի ճիրաններից Հայաստանն ազատագրած Նիկոլ Փաշինյանի կողքին հակահեղափոխական է…Ծիծաղելին այն է,որ ոմանք հավատացել են այդ ապուշությանը…
Սեփական աթոռը փրկելու նպատակով Մինասյանը նաև լուրեր է տարածում,որ իր նման կոռումպացվածի և կաշառակերի դեմ պայքարը աթոռակռիվ է…Երևի դրա համար էին նրա ֆան-ակումբի անդամներն ինձանից ապացույցներ պահանջում,որ իրենց կուռքը հանցագործ է…Մարդկանց մոտ փորձում են հավատացնել,որ չկա ԿԳՆ-ի հաշվետվությունը և ռեկտորի խայտառակ ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև այլ բազմաթիվ ապացույցներ, որոնք արդեն 7 ամիս է հրապարակում են իմ սոցցանցերի էջերում…
Պարզվում է նաև,որ շաբաթ օրվա հանրահավաքին մասնակցած անձինք ԲՀԿ-ից և ինձանից 5-10 հազար դրամ գումար են ստացել…Սահակ Մինասյանի մոտ գարնանային սրացում է կամ էլ սա մոռացել է,թե ընդամենը մեկ տարի առաջ իր նախընտրելի թեկնածուի համար ԱԺ ընտրություններում որքանով էր գնում ձայները..Բացի այդ պարոն ռեկտորի կողմակիցները “ապացույցներ” էին ձեռք բերել այդ փաստի վերաբերյալ.միմյանց էին զանգահարել,իրենց ուզած սցենարով խոսել էին ու դա ներկայացնում էին մարդկաց….Սա արդեն վտանգավոր պրիմիտիվություն է…
Քիչ առաջ էլ պարզ դարձավ,որ ՇՊՀ ռեկտորը դիմել է ուսանողությանը,որ վաղը նստեն դասերին…Այսպիսով,Սահակ Մինասյանը լեգիտիմացնում է իր և իր յուրայինների կողմից ուսանողներին դասերին նստելու ՊԱՐՏԱԴՐԱՆՔԸ… Ուսանողներին և դասախոսներին էլ չեն կարող վաղն էլ ազատել դասերից ու նոր հնարքի են անցել՝թույլ չեն տալու դուրս գալ բուհից և դա ներկայացնելու են որպես ուսանողների կամք…Իսկ չհավատացողներիս էլ համոզելու են Սահակ Մինասյանի սիրելի գործով՝ստորագրահավաքով…Ի դեպ,առաջին անգամ եմ իմանում,որ բուհի ղեկավարությունը կոչով դիմի ուսանողներին,որ վերջիններս դասի նստեն…
Սա արդեն աբսուրդի ժանրից է….Մեկ օրվա մեջ այսքան զավեշտալի քայլերի դիմելը նույնիսկ շատ է ՀՀԿ-ական ռեկտորի համար…
Պարոն Մինասյանը չի հասկանում,որ ընդամենը երկու ամիս առաջ ԱԺ-ում իրեն վերաբերող “ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՐԴ” արտահայտության հեղինակը՝ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը երկու օրից իշխանություն է դառնալու և չի մոռացել,թե ով է Սահակ Մինասյանը…
Մենք ՄԻՇՏ կհիշեցնենք ՀՀ նոր՝ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին,թե ով է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը…
Գագիկ Համբարյան