Սույն թվականի մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.810 և արևելյան երկայնության 43.170 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Էպիկենտրոնի հեռավորությունը ՀՀ պետական սահմանից կազմում է 80-85 կմ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: