Search
Close this search box.

«Ինչպես է ՇՊՀ ռեկտորը 2017-ին թալանել բուհի բյուջեն». Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի վաստակաշատ կոռումպացված ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ինչ-որ ստուգումների արդյունքների մասին է խոսում… Ստուգումների արդյունքներ, որոնք հավանական է ԳՆՎԱԾ և ՆՎԻՐՎԱԾ են ռեկտորին, քանի որ վերջինս միշտ հպարտանում էր իր կապերով Բաղրամյան 26-ում և իր հզոր հովանավորյալներով՝ ի դեմս Շիրակի մարզից ընտրված 2 ՀՀԿ-ական պատգամավորներով…

Հետաքրքիր է, այս ՀՀԿ-ականը չի կարդացել ՀՀ ԿԳՆ ստուգումների արդյունքում 2017 թ-ի նոյեմբերին հրապարակված հաշվետվությունը… Կարդացել է, քանի որ երկար ժամանակ թաքուն էր պահում և նույնիսկ չէր ցանկանում այն տրամադրել բուհի գիտխորհրդի անդամներին… Թաքուն էր պահում, քանի որ ԿԳՆ-ի եզրակացության մեջ ապացուցված են մեր բարձրաձայնած խնդիրների 99 տոկոսը… ԿԳՆ լռել էր գրադարանի պահով, որի աղմուկը Մինասյանը և իր հանցակիցները շուտով կիմանան…

Որպեսզի պատկերացնեք, թե 2017 թ-ին Մինասյան ռեկտորը ինչպես է թալանել ԲՈՒՀ-ի բյուջեն՝ ընդամենը պետք է ընթերցել ռեկտորի 2017 թ-ի հաշվետվության ֆինանսական մասը և ամեն ինչ պարզ կդառնա…

Իմ վերջին մի քանի գրառումները նվիրված էին հենց այդ ֆինանսական չարաշահումներին…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL