Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած այն արտահայտությունների կապակցությամբ, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում ապրիլի 26-ի Գլավտեմա հաղորդման մասնակիցներ Միխայիլ Լեոնտեւը, Իլյա Սավելեւը եւ Միխայիլ Յուրեւը ամենացինիկ կերպով վիրավորել են մի ողջ ժողովրդի:
Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ այստեղ.
Հիշեցնենք, որ Ռուսական Комсомольской Правдa ռադիոկայանի եթերում ռուս վերլուծաբանները խոսել են Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին: Ռադիոկայանի ուղիղ եթերում նրանցից մեկը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է երկու գունդ դեսանտ իջեցնի և Հայաստանը խեղդի արյան մեջ, պետք չէ վախենալ, թե ինչ կասի այդ ժողովուրդը:
https://youtu.be/FANPu-T0DSk