Search
Close this search box.

«Քանի դեռ պետության ներսում գործում է անպատժելիության մեխանիզմը՝ ձու գողացողը դատվում է, ձի գողացողը՝ ոչ». Գարիկ Գալիկյան

Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաստորեն թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական տվեց,

Գյումրիում պահանջում են ՇՊՀ ռեկտորի հրաժարականը,

ոնց հասկանում եմ սա դեռ սկիզբն է։

Երբ Սահակալվիլիին իր հարցազրույցներից մեկում հարցրեցին թե ինչպես եղավ, որ Վրաստանում վերացավ կաշառակերությունը, մարդը շատ հստակ պատասխանեց՝ ուղղակի դատեցինք մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, այնուհետ գլխավոր դատախազին ու այդպես վերացավ։

Այսինքն ասածս հետևյալն է՝ քանի դեռ պետության ներսում գործում է անպատժելիության մեխանիզմը և ձու գողացողը դատվում է, իսկ ձի գողացողը ոչ, երբ մարդ, որը պայքարում է իր իրավունքների համար, ենթարկվում է պատասխանատվության, իսկ իրավունքը ոտնահարողը ոչ ամեն ինչ, մնալու է այնպես ինչպես կա։

Please enter a valid URL