Search
Close this search box.

Ահազանգ. «Երևանի ավտոբուս» ընկերությունը հաշվեհարդար է տեսնում այն վարորդներից, որոնք հրաժարվել են ավտոբուսներով ոստիկաններ տեղափոխել

Բազմաթիվ ահազանգեր եղան, որ համազգային բողոքի ցույցերի ընթացքում հասարակական տրանսպորտը դարձել է ոստիկանության փոխադրամիջոցը:

ArmLife.am-ի հավաստի տեղեկություններով` շատ վարորդներ այդ օրերին պարզապես հրաժարվել են նստել ավտոբուսի ղեկին և կատարել ոստիկաններին տեղափոխելու հրահանգը: Վարորդներին օրական առաջարկվել է 10 հազար դրամ, սակայն նրանք հրաժարվել են դուրս գալ սեփական ժողովրդի դեմ:

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն էլ որոշել է հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր վարորդներից: Մի քանի օր է, ինչ այդ վարոդները դուրս չեն գալիս երթուղի, ավելին՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն նրանց պարտադրել է, որպեսզի սեփական դիմումի համաձայն ազատվեն աշխատանքից:

ArmLife.am-ի տեղեկություններով՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ -ն վարորդներին ազատելու հրահանգը ստացել է  քաղաքապետարանից, իսկ քաղաքապետարանի պաշտոնյաների հետ այս օրերին կապ հաստատել պարզապես հնարավոր չէ:

ArmLife.am

Please enter a valid URL