Search
Close this search box.

Հանրապետականը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ համագործակցության եզրեր չի տեսնում.Արմեն Աշոտյան

Եթե ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն: Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ չնայած խորհրդարանում ձայների մեծամասնությանը՝ Հանրապետականը միևնույն է, իրեն կհամարի ընդդիմություն, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ համագործակցության եզրեր չի տեսնում: Նա նաև հավելել է, որ Հանրապետականը նոր կառավարության մաս չի կազմի. «Իմ անձնական տեսակետն այն է, որ նոր քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորություն չկա»,- ընդգծել է Աշոտյանը: Նա նաև ասել է, որ վարչապետի թեկնածուն պետք է բավարարի երկու գլխավոր պայմաններ՝ ունենա անհրաժեշտ թվով ստորագրություններ… և ի վիճակի լինի հանգստացնել մարդկանց փողոցներում, չարգելափակել միջպետական ճանապարհները, օդանավակայանը: Այդ երկու չափանիշներին այս պահին համապատասխանում է միայն Փաշինյանը: Աշոտյանը հաստատել է, որ եթե «պայմանավորվածի պես» փողոցը հանգիստ լինի, Հանրապետականը կպաշտպանի խորհրդարանի 1/3-ի կողմից առաջ քաշված թեկնածուին: Վարչապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 8-ին:

Please enter a valid URL