Մաս 4
Ինչու՞ բուհում բացվեց ֆուտզալի թիմ և ինչ գումարներ են “լվացվում”
Շիրակի պետհամալսարանի ճարպիկ կոռուպցիոներ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի 2017 թ-ի ֆինանսական հաշվետվությունից պարզվեց,որ բուհի բյուջեի թալանը բազմաթիվ ուղղություններով է կազմակերպվել,որին “մասնակցել” են նաև ռեկտոր Մինասյանի կուսակիցները…Օրինակ՝ ՀՀԿ-ի ընդմիշտ երիտասարդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից վերահսկվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 1,5 միլիոն դրամի փոխարեն ՀՀԿ-ի նկատմամբ առատաձեռն գտնված և թուլություն ունեցող Մինասյանը փոխանցել է 6 միլիոն դրամ,սակայն անհրաժեշտության պատճառները մինչ այսօր անհայտ են…
Նույն հաշվետվությունից նաև պարզ է դառնում,որ սպորտասեր Սահակ Մինասյանը մեծ գումարներ է “ծախսել” 2017 թ-ին ստեղծված ֆուտզալի թիմի վրա, այն դեպքում, երբ այն ձևավորվում էր, բոլորին հայտարարում էր,որ այդ թիմի վրա մի լումա չի ծախսելու…Սակայն գործին ծանոթ մարդիկ հաստատում էին,որ այդպիսի թիմ պահելը բավական թանկ հաճույք է,իսկ Գյումրիի պարագայում անիմաստ է,քանի որ այդքան ֆուտբոլիստներ քաղաքում չկա և վերջիններս ընդգրկված են և՛ “Շիրակ”, և՛ “ՇՊՀ”-ի ֆուտզալի ակումբներում…Արդեն այդ ժամանակ Գյումրիում շատերը փաստում էին,որ այդ թիմը ձևավորվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի դրդմամբ… Հաշվետվությունից պարզվում է, որ ռեկտորը, ինչպես միշտ, ստում էր…Ֆուտզալի թիմ պահելը բավականին թանկ հաճույք է աղքատ մարզի Մայր բուհի համար…Ըստ ռեկտորի հաշվետվության` ֆուտզալի ֆեդերացիային անդամակցելու համար վճարվել է 120 000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ տարվա ընթացքում ֆուտբոլիստների տույժերի և տուգանքների համար վճարվել է 22 000 (քսաներկու հազար) ՀՀ դրամ (հաշվետվություն,էջ՝201): Ի դեպ,ֆուտզալի թիմ ստեղծող զավեշտալի ռեկտորը 2017 թ-ի նախահաշվում 0 դրամ է նախատեսել Ֆուտզալի ֆեդերացիային անդամակցելու համար, երբ թիմն արդեն ձևավորված էր, իսկ անդամավճարի մասին բոլորը գիտեին…Ամենահետաքրքիրն այդ թիմի տրանսպորտային ծախսերն են…Կոկրետ թիվ գյումրվա ֆուտզալապաշտ Մարադոնա Մինասյանը չի նշում..Սակայն էջ 199-ում կարդում ենք, որ տրանսպորտային ծախսերի համար նախատեսված 5 միլիոն դրամի փոխարեն բուհը ծախսել է 7 249 000 դրամ՝ 2 249 000 դրամ ավելին…Պարզաբանման մեջ նշվում է.”2 249 000 շեղումը գոյացել է հիմնականում ավագ դպրոցի աշակերտների թվի աճով…և նորաստեղծ ֆուտզալի թիմի սպասարկման անհարաժեշտությամբ”…Թե որքա՞ն գումար է Սահակ Մինասյանը ծախսել ֆուտզալի թիմի տրանսպորտային միջոցների ծախսերը հոգալու համար անհայտ է…Ակնհայտ է,որ այս լղոզված տվյալներով ՇՊՀ ռեկտորը չի ցանկանում բացահայտել իրական թվերը… Անհայտ է նաև,թե որքան գումար է վճարվել ֆուտզալի մարզիչներին և սպասարկող անձնակազմին, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումները գրված են ընդհանուր 14 079 000 (տասնչորս միլիոն յոթանասունիննը հազար) ՀՀ դրամ, որտեղ էլ, բնականաբար, թաքցված են այդ գումարները (հաշվետվություն,էջ՝196): Այստեղ ևս Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը թաքցնում է իրական թվերը…Մեկ զավեշտալի փաստ ևս. 2017 թ-ի բուհի ֆինանսական նախահաշվում Սահակ Մինասյանը 0 դրամ է նախատեսել “Քաղաքացիական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներին” հատկացնելու համար, սակայն մեկ տարում վճարել է 14 079 000 դրամ՝ մոտ 30 հազար ԱՄՆ դոլլար…Այսինքն` կամ նախահաշիվ կազմողն է տարրական անգրագետ, կամ էլ պարոն ռեկտորն է այս ամենի տակ ինչ-որ մութ գործեր անում և ահռելի գումարներ դուրս գրում բուհի բյուջեից…
Այսպիսով, ստացվում է, որ ռեկտոր Մինասյանի կողմից անհայտ պատճառներով և նպատակներով ձևավորված ՇՊՀ ֆուտզալի թիմը, որը առաջնության 21-րդ տուրից հետո ընդամենը 6 միավորով զբաղեցնում է պատվավոր վերջին՝ 8-րդ տեղը, բավական թանկ է նստում մեծ ֆինանսական խնդիրներ ունեցող ՇՊՀ-ի վրա…Ձախողված թիմի վրա այդքան գումար ծախսելու նպատակը մեկն է՝ գումարներ դուրս գրել և գրպանել…
Նշենք, որ ապրիլին ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ռեկտոր Մինասյանը համալսարանի 10-ից ավելի ուսանողներին չթույլատրեց մասնակցելու Ստեփանակերտում Արցախի պետհամալսարանի կողմից Արցախի ազատագրման 30-ամյակին նվիրված գիտաժողովին, քանի որ բուհը չուներ 200 000 – 300 000 (երկու հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, ընդ որում` ուսխորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահների ծախսն իրականացվում էր Արցախի պետհամալսարանի կողմից, իսկ 2016-2017 ուստարվա ընթացքում ՇՊՀ ոչ մի ուսանող չի մասնակցել Հայաստանի մյուս բուհերի կողմից կազմակերպված գիտաժողովներին…Այսպիսի խայտառակ բան ՇՊՀ-ում դեռ տեղի չէր ունեցել…
Սահակ Մինասյանն այդպիսի զիզի-բիզի բաների վրա գումարներ չի ծախսում…Շոումեն Մինասյանը շոուներ է սիրում,իսկ ՇՊՀ-ն գովազդելու համար, չզարմանաք, հրավիրում է ոչ թե ճանաչված աշխարհահռչակ հայազգի գիտնականների, որոնք բնակվում են Երևանում,այլ հեռուսաաստղերի և նրանց միջոցով “Էստի համեցեք-ՇՊՀ” գովազդն է անում…
Հ.Գ.ՇՊՀ ռեկտորի “սպորտային” թալանն այսքանով չի սահմանափակվում…2016 թ-ի հուլիսին գալով բուհ վերջինս 30 միլիոն դրամով ավելացրեց նախկին ռեկտորի օրոք հաստաված երկու սպորտդահլիճների վերանորոգման նախահաշիվը…
Գագիկ Համբարյան