Search
Close this search box.

«ՉԻ». Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալը յուրացրել է Վարդանյանների տված գումարները

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» խմբագրություն էին ահազանգել Տավուշի մարզի Տավուշ «Թովուզ» սահմանամերձ գյուղի բնակիչները և դժգոհում էին, որ գյուղապետ Արսեն Հովհաննիսյանը թույլ չի տալիս, որպեսզի համագյուղացիները մասնակցեն համաժողովրդական շարժման ակցիաներին:

Գյուղապետը, որը գյուղացիների հետ առանձնապես չի առնչվում, նրանց ի մասնավորի հրահանգել է. «Մնացեք ձեր տներում, ձեր ինչի՞ն ա պետք ցույցեր անելը, հենա ապրում եք, էլի»:

Գյուղացիների խոսքով`Արսեն Հովհաննիսյանը ապրում է շքեղ պայմաններում և օգտվում է կյանքի բոլոր բարիքներից, մինչդեռ իրենք ապրում են չարքաշ ու դժվարին կյանքով:

Ըստ տավուշցիների`Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի բարեկամն է և գյուղապետ էր դարձել վերջինիս շնորհիվ, Սերժ Սարգսյանի ձեռամբ մեդալ է ստացել և այդ պատճառով էլ չի ուզում դեմ գնալ իրեն հովանավորող ՀՀԿ-ին:

Գյուղի խնդիրները լուծելու փոխարեն, գյուղապետը յուրացրել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Վարդանյան եղբայրների կողմից Տավուշ համայնքին նվիրաբերած կլորիկ գումարը: Հիշեցնենք, որ այդ գումարը տրվել էր նպատակային օգտագործելու համար,այն պետք է ծախսվեր գյուղի ջրագծերի և ճանապարհի նորոգման նպատակով, սակայն պարզվում է, Տավուշի գյուղապետը այդ գումարով անասնագոմեր է կառուցել սեփական ֆերմայի անասունների համար: Մարդկանց աչքերին թող փչելու համար նա գյուղում երկու աղբյուր է կառուցել, դրանցից մեկը տեղադրելով սեփական տան դիմաց:

Ի դեպ, մի քանի օր առաջ Արթուր Հովհաննիսյանը շքեղ ավտոմեքենա է գնել և գյուղացիների խոսքով ` շարունակում է սահմանամերձ համայնքի հազար ու մի խնդիրներին նայել վարդագույն ակնոցներով»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL