«Հարգում եմ ժողովրդավարությունը և շարժումը բացահայտ ժողովրդավարության դրսևորում էր: Չէի ցանկանա, որ Ձեր խոսքում երբևէ հնչեր, «կամ ու կամ» դրսևորումը: Եզրույթի նկատմամբ ուշադիր եղեք: Հարցս՝ ընդունենք վարչապետ չընտրվեցիք, պայքարի ի՞նչ ձև եք ընտրելու»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը. «ՀՀԿ-ն ՀՀ-ում այլևս չունի իշխանություն ու չի ունենալու: Խնդիրը նրա մասին չէ՝ ով ընտրվի վարչապետ, այլ՝ դուք նպաստո՞ւմ եք քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե՞ պետք է լուծվի առանց ձեր մասնակցության: Չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման սցենար, որ մեզ դուրս բերի բաց ձեռքերի տրամաբանությունից»:



