Search
Close this search box.

«Հարգելի ՀՀԿ պատգամավորներ, արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ, եթե չեք ուզում արժանանալ անեծքների, ծաղրի և ատելության». Արամ Աբրահամյան

Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ՀՀԿ պատգամավորներ (չգիտեմ, ովքեր են այս գրառումս կարդում): Ինչպիսի հարցեր էլ դուք այսօր տաք, ինչպիսի ելույթներ էլ ունենաք, միևնույն է, արժանանալու եք անեծքների, ծաղրի և ատելության խոսքի: Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ՝ հայտարարելով, որ խմբակցությունն ազատ է քվեարկելու: Նիկոլի ընտրություններից մի քանի օր, առավելագույնը՝ մի քանի շաբաթ հետո հեղափոխական էյֆորիան կանցնի, և ձեր խոսքն ընկալելի կլինի: Արեք այդպես, եթե ուզում եք շարունակել քաղաքական գործունեությունը: Եթե չեք ուզում, արեք հերթական հիմարությունը և ցասման ու ատելության նոր ալիք բարձրացրեք:

P.S. Կրկին շեշտեմ, որ ոչ մեկին չեմ համակրում՝ պարզապես սա իմ համեստ վերլուծության արդյունքն է:

Please enter a valid URL