Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները, որպեսզի վաղը ժողովրդի թեկնածուն չընտրվի վարչապետ ԱԺ ընտրությունների արդյունքում»:
Այս նոր զարգացումներն ու պլանը Փաշինյանին ստիպել են կոչ անել, որպեսզի վաղը հայ հասարակությունը 100 հազարներով հավաքվի Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դրվի քաղաքացու կամքն ու աջակցությունը: «Սա պետք է, որպեսզի կարողանանք տապալել նոր պլանը»:
Փաշինյանն այս պահին տիրապետության է տեղեկատվության, համաձայն որի՝ ՀՀԿ-ն վաղը ձախողելու է վարչապետի ընտրությունը՝ աջորդ փուլում վերականգնելով ՀՀԿ-ի իշխանությունը: «Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահտության միջոցով կկարողանանք սցենարի առաջ կանգնել»: Փաշինյանը կոչ է անում վաղը առավոտից ոտքի վրա լինել, թողել բոլոր գործերն ու հավաքվել Հանրապետության հապարակում՝ Սերժ Սարգսյանի նոր պլանին հակազդելու համար: «Ես կարծում եմ, որ մեր կարգախոսը շարունակումն է մնալ նույնը՝ ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործըթնացում, և նրա հաղթանակը դե յուրե պետք է գրանցվի վաղվա նիստի արդյունքներով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:



