Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե այսօր Երևանի պետական համալսարանում դեռևս մնացել են թասիբով մարդիկ՝ կոչ ենք անում անհապաղ սրբագրել նախկինում կատարված անարդարությունը և վերականգնել Նիկոլ Փաշինյանի բարձրագույն կրթության դիպլոմը, որպեսզի բոլոր այս ճղճիմ ու ցածր խոսակցությունները մեկընդմիշտ փակվեն:
Այսօր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա ուսանողական ստուգման գրքույկը: Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ 1995-ին նրան, ուսման գերազանցիկին, 5 տարի սովորելուց հետո ավարտական քննություններից մեկ-երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ անհիմն կերպով հեռացրել են համալսարանից։ Որոշումն ունեցել է բացառապես քաղաքական պատճառներ և կապված է եղել նրա լրագրողական գործունեության՝ հրապարակված մի շարք սուր հոդվածների հետ։ Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է գրել զղջումնագիր-դիմում, բայց նա, բնականաբար, մերժել է այդ առաջարկը։




