Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ չեն խոչընդոտի, որ ՀՀ-ն ունենա վարչապետ:
«Ես բառացիորեն փոխանցել եմ իրեն, եթե ԱԺ-ի երեք քաղաքական ուժերն ունենան միասնական թեկնածու, այսինքն՝ մեկ թեկնածուով հանդես գան, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա այդ թեկնածուին»,- ասաց նա և հաստատեց, որ քվորում կապահովեն:
Հարցին, թե այսինքն՝ վարչապետ կընտրվի, Բաղդասարյանը հստակեցրեց. «Մենք չենք խոչընդոտի , որ մեր երկիրն ունենա վարչապետ»:
Ըստ նրա՝ ՀՀԿ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը:
Բացի դրանից, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք նաև կոչ են արել և առաջարկել են՝ որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել այս ճանապարհների փակումները, հանրահավաքները:
«Որպեսզի մենք կանոնակարգված գնանք մայիսի մեկին ընտրությունների: Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,- ասաց նա:



