Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ որ մարդիկ դեզինֆորմացիա են տարածում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ՖԲ-ով ուղիղ եթեր էր մտել։ Նա տեղեկացրեց, որ շարժման տարբեր փուլերում ինչ որ մարդիկ հանդես են գալիս տարբեր դեզինֆորմացիա տարածելով.

«Ինչ որ մարդիկ սկսում են տարբեր մեկնաբանություններ անել, թե մենք այս ենք որոշել, թե մենք այն ենք որոշել, այս ենք անելու, այն ենք անելու։ Ես խնդրում եմ հաշվի առմել միայն ու միայն մեր պաշտոնական հայտարարությունները, որովհետև բացի մեզնից, որևէ մեկն իրավասու չէ անել հայտարարություններ, մեր ծրագրերի և նպատակների մասին։ Երեկ, այսօր, մենք հայտարարություն ենք արել առաջիկա անելիքների մասին և մյուս օրվա անելիքների մասին։ հայտարարություններ իրավասու ենք անեմշլ միայն ու միայն մեր շարժման պաշտոնական ներկայացուցիչները։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ առաջիկա ձեր անելիքը հետևյալն է. ժամը ուղիղ 5-ին Ֆրանսիայի հրապարակից մենք երթ ենք սկսում, Ժամը 19.00-ին հանրահավաք է սկսում Հանրապետության հրապարակում։

Please enter a valid URL