Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մասիվցիները փակել են Գայի պողոտան

Քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունների շրջանակում Նոր Նորքի վարչական շրջանի բնակիչների կողմից երկկողմանի փակ է Գայի պողոտան:

Մի խումբ երիտասարդներ քիչ առաջ մեքենաներով երկկողմանի փակեցին Գայի պողոտան: Նրանց թիվն ավելանում է:

Հիշեցնենք, որ՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 12:00-16:00 փակ են պահվում ՀՀ բոլոր մայրուղիներն ու ճանապարհները:

Please enter a valid URL