Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այժմ ողջ երկիրը մեկ մարդու կողքին է կանգնած». Al Jazeera-ի ռեպորտաժը Հայաստանից

Արաբական Al Jazeera հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է Հայաստանում արված ռեպորտաժը: Լրագրող Ռոբին Ուոլքերը երեկ եղել է Վանաձորում և Իջևանում և այդտեղից հաղորդել է կատարվող վերջին իրադարձությունների մասին: Նա հայտնել է, որ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում թեկնածու չի առաջադրելու:

«Ընդդիմությունը շրջում է մարզերով: Այժմ ողջ երկիրն է կանգնած մեկ մարդու կողքին: Երեքշաբթի ԱԺ-ում վարչապետի ընտրություններ կանցկացվեն: Եվ այժմ բոլորը ցանկանում են այդ պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին: Նա կոչ արեց ողջ Հայաստանին միանալ շարժմանը»,- ասում է Ուոլքերը:

«Ես իշխանություն չունեմ: Միայն այս մարդիկ ունեն իշխանություն»,- Al Jazeera-ին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Please enter a valid URL