Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոստիկանության հայտարարությանը

Վանաձորում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոստիկանության հայտարարությանը, որում ասվում է, որ ոստիկանությունն իրավիճակը բարդացնող ոչ մի գործողություն չի ձեռնարկելու: Բայց դրանում նաեւ ասվում է, որ կան տեղեկություններ, որ առաջիկա օրերի հավաքների ժամանակ կարող են լինել սադրիչներ, որոնք կարող են փորձել անցնել սահմանափակող պատնեշները: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե Երեւանում փշալարեր, ջրցաններ ու մահակներ լինեն, դա կարժանանա շարժման բացասական գնահատականին: «Մեր շարժումը բաց շարժում է, եւ չեն կարող մեր շարժման մեջ սադրիչներ լինել: Ոստիկանների հանդեպ պետք է պահել կոռեկտություն», ասել է նա:

Please enter a valid URL