«ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու: Սա կայացել է կուսակցության նախագահի, առաջին տեղակալի, խմբակցության համատեղ հանդիպման արդյունքում: Սա եղել է միասնական որոշման: Բոլորս ընդունել ենք, որ ՀՀ-ի համար ճիշտը հիմա սա է: Մենք առաջնորդվում են պետական շահով ու երկրի կայունությամբ: Թեկնածու չառաջադրելով՝ խուսափում ենք առճակատումից, անկայությունից, բաժանումից, անվտանգության մարտահրավերների ավելացումից: Լա՞վ է, վա՞տ է, ճի՞շտ է, սխա՞լ է, որոշումը կտա ժամանակը»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երբ բոլոր թեկնածուներն առաջադրվեն, իրենք իրենց դիրքորոշումը կներկայացնեն՝ ում են քվեարկելու, ասաց նա: