Ժողովրդական կուսակցությունը իր կուսակիցներին հրահանգել է միանալ ժողովրդական շարժմանը, շարժման մասնակիցների պահանջը արդար է, խորհրդարանը մայիսի 1-ին պետք է ընտրի Նիկոլ Փաշինյանին:
Հանրապետական կուսակցությունը իր բոլոր ներկայացուցիչներով պետք է հեռանա իշխանությունից: Նոր ընտրությունների միջոցով կազմավորել նոր իշխանություն: Այսօր դեպի Գյումրի ավտոերթին մի խումբ կուսակիցների հետ կմասնակցի քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը:
Մեր պայքարն արդար է`առաջ դեպի հաղթանակ:
Ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակ