Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վաղը ժամը 18-ին հանրահավաք է լինելու Գյումրիում, իսկ մյուս օրը՝ ժամը 15-ին Վանաձորում:
Երեւանում բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Բայց ովքեր նման խնդիր չունեն, վաղը ժամը 15-ին իրենց մեքենաներով հավաքվում են Աշտարակի խճուղում եւ ավտոերթով մեկնում Գյումրի, ասել է Նիկոլը:Նա ասել է, որ ապրիլի վերջին օրերին ակցիաները լինելու են աննախադեպ հզորության: