Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը “դիմափոխությամբ” փորձում է փրկել ՀՀԿ-ն. Գագիկ Համբարյան

Ռուսաստանյան Интерфакс-ի տեղեկությունններով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջարկել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը…Ըստ աղբյուրի` հանդիպումը տևել է մինչև առավոտյան ժամը 5-ը…
Սերժ Սարգսյանը,ով հասարակության հուժկու ելույթներից հետո վերջապես հասկացավ,որ տարրականորեն մերժված է ՀՀ-ի քաղաքացիների մեծամասնության կողմից և ում հաջողվեց 10 տարվա մեջ ՀՀԿ-ն տարրական պախարակել և դարձնել ամենաատելի քաղաքական ուժերից մեկը Հայաստանում,հերթական պրիմիտիվ, “կոսմետիկ” միջոցներով փորձում է փրկել այն՝”դիմափոխությամբ”՝ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրում է Կարեն Կարապետյանին,ում բազմիցս փչացրել է հասարակության առաջ…Նախ,խաբեց բոլորին,որ Կարեն Կարապետյանի լավ աշխատանքի դեպքում վերջինս կշարունակի ղեկավարել կառավարությունը,սակայն ոչ միայն այդ խոստումը չկատարեց,այլև Կարեն Կարապետյանի շուրթերով հնչեցրեց ՀՀԿ-ի այն հայտարարությունը,որ նրանց թեկնածուն Սերժ Սարգսյանն է…Հիմա էլ նույն Կարեն Կարապետյանին օգտագործում է Սերժ Սարգսյանի ձևավորած ՀՀԿ ակումբը,քանի որ ես երբեք այն կուսակցություն չեմ համարել և բազմիցս եմ այդ մասին հայտարարել, փրկելու նպատակով… Սերժ Սարգսյանը կամ չի հասկանում կամ էլ ձև է անում,թե չի հասկանում,որ խնդիրը միայն իր մեջ չէր,որ ժողովուրդը միայն Սերժ Սարգսյանին դեմ չէր,այլ դեմ էր նրա ձևավորած ՀՀԿ-ին…Այդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունից վերցնես մի քանի հոգու և վերջ,մյուսներին կարելի է տարրական քաղաքական աղբաման նետել՝որպես անպետք իր…Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մարզային էլիտային,ապա դրա մասին նույնիսկ չեմ էլ խոսի… Օրինակ՝Ս.Սարգսյանը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար նշանակել է մեկին,ով հպարտանում է,որ ընկերներն չունի և հանրաճանաչ կոռումպացված մարզային չինովնիկներից է…Այս տեսակ վատահամբավներով էր Սերժ Սարգսյանը կառուցում “բարեկեցիկ Հայաստան”…Ես կասեի “բարեկեցիկ ՀՀԿ”-ն աղքատացված և նվաստացած Հայաստանում…
Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ճառում մի բան էր ասել՝”Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։”Այո՛,սխալվել էր ու սխալվեց շատ բաներում…Բայց հիմա կրկին տեսնում ենք,որ հասարակության կողմից չընդունված և շատ դեպքերում ատելի ՀՀԿ-ական տարրերին հավաքել է և ինչ-որ ծրագրեր է մշակում…Համոզված եմ՝հասարակությունը հիմար չէ և չի ընդունի այսպիսի գործելաոճը…ՀՀԿ-ն եթե ցանկանում է փոխվել,ապա պետք է փոխվի միջից,որին ես շատ քիչ եմ հավատում…Այն փտած է և այդ փտախտը շատ խորն է ՀՀԿ-ում.”դեմքը” փոխելով ներսի հոտածությունը և նեխվածությունը չես փոխի կամ քողարկի,միևնույն է կոռուպցիայի,բեսպրեդելության,քծնանքի,մեկը մյուսին վատաբանելու և կլասսիկ մուտիլովշչիկներից չես ձերբազատվի,որոնք այսքան տարի շրջապատել են իրեն Հայաստանի մեսիա համարող Սերժ Սարգսյանին,ով այնքան էր կտրվել իրական կյանքից,որ Նիկոլի հետ հանդիպման ժամանակ այնպիսի բաներ ասեց,որ երևի միայն ինքը հավատաց իր ասածին…
“Դիմափոխությամբ” ՀՀԿ-ն չի փրկվի,ինչպես ժամանակին չփրկվեց ռեբրեդինգ եղած “Օրինաց երկիրը”… Հասարակությունը կարող է լավ բաները շատ շուտ մոռանալ,բայց վատ բաները շատ երկար կհիշի..Շատ լավ կհիշի Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները,որի արդյունքում Հայաստանը ՈՉ ՄԻ ձեռբերում չի ունեցել… Կաշառակերությունը,հովանավորչությունը,ամենաթողությունը,անպատժելիությունը և այլ շատ վատ արատներ տարրականորեն ծաղկում էին…
Շատ ափսոսում եմ Կարեն Կարապետյանին,ով իրեն նետել է ՀՀԿ կոչվող ճահճի մեջ և փորձում է իր անվան հաշվին փրկել մեկին,ով վաղուց թաղված է ժողովրդի կողմից…Կարեն Կարապետյանը և նրա հետ համագործակցող գործարար և բարերար Սամվել Կարապետյանը լավ կլինեն ավելի ռեալ գտնվեն և ակտիվ նախապատրաստվեն հաջորդ՝արտահերթ ԱԺ ընտրություններին,հանդես գան իրենց սեփական քաղաքական ուժով,ծրագրերով և փորձեն հաղթանակ տանել,ինչպես դա անում են բոլոր քաղաքական ուժերը…ՀՀԿ-ում Կարապետյանի ամեն մի րոպե գտնվելը վնասում է հենց իրեն՝Կարապետյանին՝չօգնելով նույն ՀՀԿ-ին…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL