Search
Close this search box.

ՀՀԿ մի շարք պատգամավորներ հավաստիացրել են, որ վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին են քվեարկելու. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի ժողովրդական թեկնածուին: Նա նշել է, որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից, Ծառուկյան դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը, ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ ևս պատրաստակամություն են հայտնել, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քվեարկել վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին:

Իսկ ժողովրդի՝ վարչապետի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը: Այդպես, միաձայն Հանրապետության հրապարակում, որոշեցին համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցները:

Please enter a valid URL