Search
Close this search box.

Փաշինյան-Կարապետյան հանդիպումը վաղը տեղի չի ունենա

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա, այս մասին ԶԼՄ-ներում հայտնում է դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ:

Please enter a valid URL