Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետ, եթե անգամ դուրս գա ՀՀԿ-ից

Օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հարցրել են, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ն չկատարի շարժման պահանջները: Նա ասել է, որ եթե հաջողվել է հեռացնել Սերժ Սարգսյանին, ապա այդ հարցն էլ լուծելի է: Իսկ Եթե ՀՀԿ-ն հրաժարվի կատարել ժողովրդի պահանջները, ապա ավելի մեծ թափով կծավալվի շարժումը:

Հարցին, թե հնարավո՞ր է Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ, Նիկոլ Փաշինյանը դա բացառել է՝ տեղեկացնելով, որ նոր ընտրությունները պետք է անցկացվեն կարճ ժամկետում: Նա ասել է, որ ստիպել են հրաժարական տա, ստիպելու են, որ ՀՀԿ-ն նույնպես հրաժարական տա ու խաղաղ ճանապարհով փոխանցի իշխանությունը:

Ռուս լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Կարեն Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ, եթե դուրս գա ՀՀԿ-ից, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ոչ:

Please enter a valid URL