Search
Close this search box.

«Իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին». Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ նպաստել է մեր հարաբերությունների վատթարացմանը, ինչպես նաև առկա են մի շարք խնդիրներ, որոնք դարձյալ անդրադառնում են մեր հարաբերությունների վրա: Սակայն կարծում եմ, որ ոչ մի հարց անլուծելի չէ և ցանկության դեպքում կարող ենք բոլոր հարցերին լուծում տալ…

Ես արդեն ասացի, որ իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր վարչապետին: Դա կլինի Հրապարակում և ժողովուրդն իր ցանկությամբ կհաստատի դա: Այդ գործընթացը պետք է լինի խաղաղ բանակցությունների պայմաններում, բոլորի հետ պետք է քննարկվի այդ հարցը: Մենք հաշիվ ենք տալիս այն բանին, որ ժողովուրդը հաղթել է և դա ամենակարևորն է: ժողովրդի հաղթանակը պետք է ունենա իր տրամաբանական ավարտը, այսինքն՝ նրա թեկնածուն պետք է դառնա վարչապետ և ոչ այլ ուրիշ անձ»,- միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ հանարվո՞ր է կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրվի, պատասխանեց. «Ես ասացի. որ ամենակարճ ժամանակաշրջանում պետք է տեղի ունենա այդ գործընթացը… ես արդեն ասել եմ, որ վենդետա չի լինելու, լինելու է օրինականություն»:

Please enter a valid URL