Search
Close this search box.

ԱՄՆ Պետքարտուղարություն․ Սպասում ենք Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը

 

«Մենք շարունակում ենք մոտից հետևել Հայաստանում տիրող իրադրությանը և բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից և բռնի որևէ գործողությունից»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար:

Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդականգործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով`համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը:

Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը, եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից»-ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Please enter a valid URL