Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում են ՀՀ պետական այրերը` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հուշահամալիր եկավ նաև հայկական 2-րդ պետության՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և կառավարության մյուս անդամները նույնպես ժամանեցին համալիր:
Ծիծեռնակաբերդում են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը հոգեանգստի կարգ կատարեց:
Ցեղասպանություն հուշահամալիր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ այցելել են նաև ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու են եկել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը: