Search
Close this search box.

«Երեկ շատ սիրուն բան կատարվեց». Լեւոն Ալթունյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյաննն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին, ասաց. «Երեկ շատ սիրուն բան կատարվեց»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա պարաստ է աշխատել նոր իշխանությունների հետ, ինչին ի պատասխան՝ Ալթունյանն ասաց՝ այո: Իսկ եթե նոր իշխանությունները չուզենա՞ն իր հետ աշխատել, ինչո՞վ կզբաղվի այդ դեպքում, Լեւոն Ալթունյանն ասաց. «Ապահովագրությամբ զբաղվել եմ, բժշկությամբ զբաղվել եմ, այսուհետ եւս կլինեմ Հայաստանի հպարտ, երջանիկ քաղաքացի, ինչպիսին եղել եմ 59 տարի»:

Please enter a valid URL