Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում այսօր 36-ամյա տղամարդ է մահացել:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։
Նախարարությունը հավելում է նաև, որ 1 տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում ստացած վնասվածք է ստացել։
Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացվումը մանկական բժշկական կենտրոն։ Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրվել։
Նշենք, որ ապրիլի 23ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։ Նրանցից 4-ն ընդունվել է այսօր։ Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության ներքո։