Search
Close this search box.

«Փաստ». 57 միլիոն դրամի եկամուտ՝ Լեւոն Մկրտչյանի «գրպանում»

«Փաստ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։

Նախարարն ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 60 հազար 708, 30 հազար եւ 10 հազար 663 եվրո, 45 հազար ԱՄՆ դոլար ու 165 հազար ռուսական ռուբլի։

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մկրտչյանի դրամական միջոցները նախորդ տարի էականորեն ավելացել են։ Եթե տարեսկզբին նա ունեցել է 7 միլիոն դրամ, 20 հազար դոլար եւ 45 հազար եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 12 միլիոն 550 հազար դրամ, 30 հազար դոլար ու 67 հազար եվրո։

Տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 57 միլիոն դրամ։ Դրանք ստացվել են 8 միլիոն 11 հազար դրամ աշխատավարձից, 49 միլիոն 50 հազար դրամ շահաբաժնից եւ 623 հազար դրամ ու 2629 ռուբլի տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL